Մեր մասին
Թամիասը գույքագրման կառավարման համակարգ է, որը ստեղծվել է կազմակերպությունների շարժական և անշարժ գույքի արդյունավետ կառավարման համար։ Անկախ ձեր ոլորտից՝ արտադրություն, շինարարություն, կրթություն, ծառայություններ կամ պետական կառույց, գույքագրման մեր համակարգը տրամադրում է միավորված լուծում՝ գույքի հաշվառման, շարժի վերահսկման, կարգավիճակի վերահսկողության և հաշվետվողականության կազմակերպման համար։ Գույքագրման համակարգը նախագծված է մոդուլային ճկունությամբ, հարմարեցվում է ցանկացած չափի կազմակերպության պահանջներին և դառնում է անփոխարինելի գործիք՝ գույքի կառավարման ամբողջ շղթայում։









