Հայերեն
  • Անգլերեն
  • Հայերեն

Գույքագրման Կառավարման Համակարգ

Թամիասը գույքագրման կառավարման համակարգ է, որը թվայնացնում է շարժական և անշարժ գույքի հաշվառման, վերահսկման և օգտագործման գործընթացները՝ ապահովելով թափանցիկություն, արդյունավետություն և տվյալահեն որոշումներ։

22k
Themes & Plugins
50k
Customers
nazar

Հաճախակի հանդիպող խնդիրներ

Ձեր կազմակերպությունը կարող է բախվել հետևյալ խնդիրներին՝

  • Tick icon
    Գույքի մուտքագրումների սխալներ

    Գույքի փոխանցումները, տեղաշարժերը և դուրսգրումները հաճախ գրանցվում են թղթային կամ Excel ձևաչափով, ինչը հանգեցնում է տվյալների անճշտության, կրկնվող գրառումների կամ մոռացված նյութերի:

  • Tick icon
    Անհետացող կամ կորող գույք

    Առանց հստակ մոնիթորինգի և պատասխանատուների սահմանման՝ դժվարանում է հասկանալ՝ ով, երբ և որտեղ է օգտագործել կամ փոխանցել գույքը՝ առաջացնելով կորուստների և վերահսկողության բացակայության ռիսկ:

  • Tick icon
    Վերանորոգման և վերադարձների բարդ վերահսկում

    Վերանորոգման ուղարկված կամ վերադարձված գույքի կարգավիճակի վերահսկման բացակայությունը բարդացնում է կառավարումը, առաջացնում խառնաշփոթ և հանգեցնում տվյալների կորստի:

  • Tick icon
    Ճշգրիտ և ժամանակին հաշվետվությունների բացակայություն

    Ձեռքով կամ ոչ ավտոմատացված եղանակով կազմվող հաշվետվությունները երկար ժամանակ են պահանջում, հաճախ պարունակում են սխալներ և չեն ապահովում ամբողջական պատկերը՝ գույքի օգտագործման կամ մնացորդների մասին:

  • Tick icon
    Տվյալների անվտանգության և պահման խնդիրներ

    Մուտքագրման սխալների, անհամապատասխանության կամ տեխնիկական խնդիրների պատճառով հաճախ առաջանում է տվյալների կորուստ կամ տարբեր բաժիններում գտնվող նույն գույքի տարբեր հաշվառումներ:

  • Tick icon
    Համակարգային խնդիրներ և կրկնակի աշխատանք

    Գույքի կառավարման գործիքների և հաշվապահական, ERP կամ CRM համակարգերի միջև ինտեգրման բացակայությունը հանգեցնում է տվյալների կրկնակի մուտքագրման, ավելորդ աշխատանքային բեռի և սխալների աճի:

Գույքագրման կառավարման համակարգ

Թամիաս գույքագրման համակարգը լուծում է գույքի կառավարման ամենատարբեր խնդիրները․

Գույքի շարժի վերահսկում

Տեսեք՝ ով, երբ և որտեղ է օգտագործում յուրաքանչյուր գույքը։ Համակարգը ֆիքսում է յուրաքանչյուր փոխանցում, տեղափոխում կամ օգտագործում՝ ապահովելով թափանցիկություն և վերահսկելիություն։

RFID և շտրիխ կոդերի սկանավորում

RFID պիտակների և շտրիխ կոդերի կիրառումը, ինչը հնարավորություն է տալիս արագ և անսխալ գրանցել գույքի տեղաշարժը՝ մեծացնելով արդյունավետությունը և նվազեցնելով մարդկային սխալի ռիսկը։

Պատասխանատվությունների հստակեցում

Յուրաքանչյուր գույքի համար կարող եք սահմանել պատասխանատու անձ․ սա օգնում է կանխել կորուստները, պարզեցնել ներքին վերահսկողությունը և ամրապնդել կարգապահությունը։

Վերանորոգման և վերադարձների ամբողջական կառավարում

Հնարավոր է գրանցել վերանորոգման ուղարկված գույքը, հետևել կարգավիճակին և ստանալ հիշեցումներ վերադարձի մասին՝ առանց կորուստների կամ խառնաշփոթի։

Ավտոմատացված հաշվետվություններ մեկ կոճակով

Ստացեք ճշգրիտ հաշվետվություններ՝ ըստ բաժնի, պատասխանատուի կամ գույքի տեսակի՝ PDF կամ Excel ֆորմատով՝ արագ որոշումներ կայացնելու համար։

Տվյալների պաշտպանություն և անվտանգություն

Կիրառվում է մուտքի բազմաշերտ կառավարում (RBAC), տվյալների կոդավորում և ավտոմատ կրկնօրինակում՝ ապահովելով բարձր անվտանգություն և վստահություն։

Անհրաժեշտ սարքավորումներ

Սկսելու համար անհրաժեշտ ամեն ինչ՝ անխափան աշխատանքի համար անհրաժեշտ գործիքներ և սարքեր

CZSTAR CZS60 - Ձեռքով պահվող UHF RFID Reader

UHF RFID Labels / Tags

Կարծիքներ

Թամիաս-ի ներդրումից հետո մեր պահեստային գործընթացները արագացել են 15%-ով, իսկ կորուստները նվազել են զգալիորեն։

Արմեն Սահակյան

E-book

Ներբեռնե՛ք մեր անվճար էլ․գիրքը՝ «Պահեստի օպտիմալացման 10 քայլ»

Վերափոխե՛ք ձեր պահեստը պարզ, արագ և արդյունավետ քայլերով։

Ո՞ւմ համար է նախատեսված Թամիասը

Թամիասը նախատեսված է տարբեր ոլորտների և չափերի պահեստների համար, ներառելով՝

  • Tick icon
    Արտադրական ընկերություններ
  • Tick icon
    Մանրածախ ցանցեր
  • Tick icon
    Տրանսպորտային և լոգիստիկ կազմակերպություններ
  • Tick icon
    Շինարարական ընկերություններ
  • Tick icon
    Մանկապարտեզներ և դպրոցներ
  • Tick icon
    Բժշկական հաստատություններ
  • Tick icon
    ՏԻՄ-եր և պետական հաստատություններ

Հաճախ տրվող հարցեր գույքագրման համակարգի մասին

Թամիասը կարո՞ղ է ինտեգրվել այլ ծրագրերի հետ։

Այո։ Համակարգը հեշտությամբ ինտեգրվում է ձեր առկա ERP, CRM, հաշվապահական և այլ ծրագրերի հետ՝ ապահովելով տվյալների միավորում և կրկնակի աշխատանքների բացառում։

Արդյոք համակարգը պահանջու՞մ է հատուկ տեխնիկական գիտելիքներ։

Ոչ։ Թամիասը մշակված է պարզ, օգտագործողին հասանելի ինտերֆեյսով և չի պահանջում ՏՏ մասնագիտացված հմտություններ։

Տվյալների անվտանգությունն ապահովվա՞ծ է։

Թամիասը համապատասխանում է միջազգային անվտանգության ստանդարտներին։ Տվյալները կոդավորված են, և մուտքերը վերահսկվում են RBAC (դերերի վրա հիմնված մուտքի կառավարում) մոդելով՝ ապահովելով GDPR և ISO համապատասխանություն։

Թամիասը հարմա՞ր է փոքր բիզնեսների համար։

Այո։ Համակարգը ճկուն է թե՛ ծավալով, թե՛ գնով՝ հատուկ հարմարեցված փոքր և միջին բիզնեսների կարիքներին։

Թամիասը ներդնելու համար անհրաժեշտ է ՏՏ թիմ՞։

Ոչ։ Թամիաս-ի ներդրումը իրականացվում է մեր փորձառու մասնագետների կողմից՝ ներառյալ ամբողջական ուսուցում և տեխնիկական աջակցություն։