Հայերեն
  • Անգլերեն
  • Հայերեն

Ինչ է գույքագրման ավտոմատացումը և ինչպես է այն խնայում ժամանակ

Այսօր բիզնեսների՝ անկախ չափից, ամենամեծ մարտահրավերներից մեկը գույքի վերահսկողությունն է։ Գործիքները կորչում են, պահեստի տեղեկությունները չեն համապատասխանում իրական պատկերին, Excel ֆայլերը տարբեր մարդկանց մոտ տարբեր են, իսկ արագ որոշումներ կայացնելը գրեթե անհնար է դառնում։

Tamias-ի գործիքները՝ ժամանակ խնայելու համար

Ավտոմատ մուտքագրում


Tamias-ը թույլ է տալիս գույքը գրանցել ոչ թե ձեռքով, այլ՝

  • մեկ QR/RFID սկանով,
  • ավտոմատ լրացվող դաշտերով,
  • պատրաստի կատեգորիաներով և տեսակներով։

Սա նվազեցնում է մուտքագրման սխալները և ժամանակը՝ մինչև 4 անգամ։


Ընդլայնված սկանավորման տեխնոլոգիաներ



Tamias-ը աջակցում է՝

  • Barcode,
  • QR,
  • RFID սկանավորում։

RFID տեխնոլոգիան թույլ է տալիս՝

  • միանգամից սկանել ամբողջ դարակը
  • տեսնել ամբողջ գույքը՝ առանց մեկ առ մեկ վերցնելու
  • արագ գտնել կորած կամ սխալ տեղում գտնվող իրերը

RFID-ն կարող է արագացնել ստուգումները մինչև 80%։


Իրական ժամանակի սինքրոնացում (Real-Time Sync)


Ամեն շարժում, ամեն դուրսգրում կամ պահեստի փոփոխություն անմիջապես երևում է Tamias-ում։

Այսինքն՝

• ոչ մի ուշացում,

• ոչ մի սխալ Excel,

• միևնույն տվյալը տեսնում են բոլոր աշխատակիցները։

Այս ֆունկցիան ապահովում է մշտական վերահսկողություն, ինչը վճռորոշ է մեծ ընկերությունների համար։



Ու հենց այստեղ է, որ գույքագրման ավտոմատացումը բերում է իրական փոփոխություն։

Ըստ միջազգային ուսումնասիրությունների՝ ավտոմատացված գույքագրում օգտագործող ընկերությունները

  • մինչև 40%–ով նվազեցնում են գույքագրման գործընթացին ծախսվող ժամանակը,
  • մինչև 60%–ով կրճատում են տվյալների սխալները,
  • մինչև 30%–ով արագացնում են որոշումների կայացումը,
  • իսկ ամենակարևորը՝ անկախ են դառնում մարդկային գործոնից։

Tamias-ը հենց այսպիսի ավտոմատացված գույքագրման ամբողջ լուծումն է։

Ավանդական vs ավտոմատ գործընթացներ

Գույքագրման ավանդական գործընթացներում ամեն քայլը դառնում է դանդաղ և անարդյունավետ։

Գույքը գտնելը հաճախ նշանակում է երկար շրջել պահեստում և փնտրել՝ առանց հստակ գիտելիքի, թե որտեղ է այն։ Մուտքագրումը կատարվում է ձեռքով, տարբեր Excel-ներում, ինչն էլ բերում է ուշացած կամ սխալ տվյալների։ Այս ամենը մեծացնում է սխալների ռիսկը՝ հասնելով 20–35%, ու դժվարացնում է հաշվետվությունների կազմումը, որը կարող է տևել ժամեր։

Ավտոմատացված համակարգում՝ ինչպես Tamias-ում, նույն գործընթացները դառնում են բազմակի արագ․

գույքը հայտնաբերվում է մեկ սկանով, տվյալները թարմացվում են իրական ժամանակում, իսկ սխալների հավանականությունը նվազում է մինչև 3%-ից քիչ։

Tamias-ը նաև ապահովում է յուրաքանչյուր գործողության պատասխանատուի հստակ ֆիքսում, ինչը վերացնում է անորոշությունն ու «ով էր արել» հարցերը։

Արդյունքում բիզնեսը ոչ միայն խնայում է ժամանակ, այլև կանխում է գույքի կորուստները, որոնք ուղղակիորեն ազդում են եկամուտների վրա։

Օգտագործողների փորձով ապացուցված արդյունքներ

Tamias-ը ներդրած բիզնեսները նկատել են՝

  • կորուստների նվազում՝ մինչև 35%,
  • հաշվետվությունների կազմման արագացում՝ մինչև 10 անգամ,
  • նախագծերի ավարտի ժամկետների կրճատում,
  • պաշտոնական ստուգումների ընթացքում 0 բացթողումներ,
  • սարքերի և գործիքների ճշգրիտ հաշվառում՝ առանց վիճաբանությունների։

Երբ գույքը կարգի մեջ է, բիզնեսը սկսում է աշխատել կառուցված, կանխատեսելի և առանց քաոսի։

Ինչ է գույքագրման ավտոմատացումը

Գույքագրման ավտոմատացումը տեխնոլոգիաների կիրառումն է՝ գույքի ամբողջ ներդաշնակ կառավարման համար։

Այն ներառում է՝

  • թվային հարթակներ՝ տվյալների պահման և մշտադիտարկման համար
  • RFID կամ Barcode սկանավորում
  • ավտոմատացված շարժման գրանցում
  • real-time տվյալների թարմացում
  • պատասխանատուների հստակ սահմանում
  • ավտոմատ հաշվետվություններ և վերլուծություն


Ավտոմատ գույքագրումը փոխարինում է հետևյալ հին մեթոդները․

  • ձեռքով գրառումներ
  • անհամապատասխան Excel թերթեր
  • ուշացված կամ սխալ մուտքագրումներ
  • կորսված կամ չհետևված սարքեր
  • guessed-based կայացվող որոշումներ

Եզրակացություն

Գույքագրման ավտոմատացումը պարզապես նոր տեխնոլոգիա չէ։

Սա բիզնեսի մտածողության փոփոխություն է․

  • ավելի քիչ ձեռքով աշխատանք
  • ավելի արագ գործողություններ
  • ավելի քիչ կորուստներ
  • ավելի շատ վերահսկողություն
  • ավելի բարձր արդյունավետություն

Tamias-ը թույլ է տալիս ունենալ ամբողջ գույքը՝ մեկ հարթակում, մեկ համակարգմամբ, մեկ ճշգրիտ իրականությամբ։

Tamias, երբ ամեն ինչ իր տեղում է։