Հայերեն
  • Անգլերեն
  • Հայերեն

Պահեստների կառավարման 5 ամենատարածված սխալներն ու դրանց լուծումները

Շատերը կարծում են, որ պահեստի կառավարումը մեխանիկական գործընթաց է, որը մեծ ուշադրություն չի պահանջում։

Blog main


Այսօր մեծածախ վաճառողները, լոգիստիկ (3PL) մատակարարները և բեռնափոխադրող ընկերությունները կանգնած են մեծ մարտահրավերի առաջ, որպեսզի կարողանան բավարարել բազմաալիքային (omnichannel) պատվերների պահանջարկը՝ համարժեք արագությամբ, ինչպիսին է օրինակ Amazon-ինը։

Պահեստի կառավարման համակարգերի չօգտագործում

Ժամանակակից պահեստի կառավարման համակարգեր չօգտագործելը կարող է ձեզ հետ պահել մրցակիցների հետ պայքարում։ Պահեստի կառավարման համակարգը կօգնի օպտիմալացնել մատակարարման շղթան, բարելավել լոգիստիկան և բարձրացնել եկամուտները։ Այս համակարգերը նաև հնարավորություն են տալիս ստանալ ճշգրիտ չափումներ և իրական ժամանակում վերլուծել տվյալները։ Ձեր պահեստի աշխատանքների ամբողջական վերահսկողությունն էլ ավելի դյուրին է դառնում։ Հետևաբար, պահեստի կառավարման համակարգի ինտեգրումը ձեր ամենօրյա աշխատանքներում կարող է ամբողջովին փոխել ձեր բիզնեսը։

Ժամանակի չվերահսկում

Պահեստի կառավարումը պետք է զարգանա տեխնոլոգիաների և ավտոմատացման հետ համընթաց։ Կրկնվող և միապաղաղ աշխատանքները կարելի է հանձնել ռոբոտներին, իսկ աշխատակիցներին հնարավորություն տալ զբաղվել ավելի արժեքավոր և կարևոր գործերով։ Այսինքն՝ ռոբոտները կարող են կատարել մեխանիկական գործերը, իսկ մարդիկ՝ այն, ինչ միայն մարդը կարող է անել։

Պահեստապետերը պետք է ներդրումներ կատարեն աշխատակիցների մասնագիտական զարգացման մեջ։ Անկախ նրանից՝ դա նոր տեխնոլոգիաների յուրացումն է, թե հաճախորդների սպասարկման հմտությունների զարգացումը, կանոնավոր թրեյնինգները կօգնեն ձեր բիզնեսին քայլել ժամանակին համընթաց։ Սա նաև կստեղծի պատասխանատվության զգացում աշխատակիցների շրջանում՝ ձեր բիզնեսի հաջողության և կայունության համար։

Սովորական դարակաշարեր

Գիտեի՞ք, որ «dock-to-stock» («նավահանգստից պահեստ») ցիկլի ժամանակը պահեստի հաջողության ամենահայտնի չափանիշներից է։ Կարևոր է պարբերաբար ստուգել, թե որքան ժամանակ է պահանջվում նյութերը տեղափոխելու համար գործընթացի տարբեր փուլերում՝ նավահանգիստ, պահեստավորում, փաթեթավորում և առաքում։ Նույնիսկ փոքր բարելավումները կարող են մեծ տարբերություն ստեղծել՝ առանց լուրջ խափանումների։

WERC-ի ուսումնասիրության համաձայն՝ երբ աշխատողները օգտագործում են սովորական դարակաշարեր, իրենց ժամանակի մոտ 85%-ը ծախսում են պարզապես մի տեղից մյուսը գնալու և անհրաժեշտ ապրանքները գտնելու վրա։ Միայն 15%-ն են հատկացնում ապրանքների հավաքագրմանը և փաթեթավորմանը։ Հետևաբար, կարող եք անցնել հոսքային դարակաշարերի։ Սա թույլ կտա ավելի շատ ապրանքներ տեղավորել նույն տարածքում, իսկ աշխատողները այլևս ժամանակ չեն կորցնի մի տեղից մյուսը հասնելու վրա։ Արդյունքում՝ հավաքագրման արդյունավետությունը կարող է աճել մինչև 60%։

Տարածքի սխալ բաշխում

Համոզվա՞ծ եք, որ ձեր տարածքի բոլոր անկյունները ճիշտ են օգտագործվում  և ներգրավված են աշխատանքային գործընթացներում։ Իսկ ի՞նչ կասեք ծավալային տարածքի մասին։ Շատ պահեստապետեր հաճախ անտեսում են իրենց ունեցած ուղղահայաց տարածքը։ Նրանք հաճախ տեղափոխվում են մեկ գրասենյակից մյուսը՝ ավելի մեծ տարածքներ փնտրելով, մինչդեռ լուծումը շատ ավելի պարզ է և շատ ավելի մոտ։ Պարզապես կարող էին օգտագործել բարձր պահարաններ և աշխատանքային հարթակներ՝ օպտիմալացնելու տարածքի օգտագործումը։

Փորձե՛ք օգտագործել տարածքի յուրաքանչյուր հատված՝ թե՛ գետնին, թե՛ օդում։ Սա կապահովի տարածքի ավելի արդյունավետ բաշխում և կառավարում։ Բացի այդ, կնվազեցնի ձեր վարձակալության ծախսերը, քանի որ այլևս անհրաժեշտ չի լինի վարձել չափազանց մեծ տարածքներ՝ ձեր պահանջները բավարարելու համար։ Արդյունքը՝ ծախսերի կրճատում և շահույթի աճ։

Անվտանգության անտեսում

Շատ պահեստապետեր ուշադրություն չեն դարձնում պահեստամասում գործընթացների անվտանգությանը, մինչև վթար չի տեղի ունենում։ Անկախ նրանից՝ դա լուրջ վնասվածք է, թե փոքրիկ վնաս սարքավորումներին, հաճախ հենց այդ դեպքերն են դառնում ահազանգ՝ սկսելու ուշադրություն դարձնել անվտանգությանը։

Օգտագործե՛ք պաշտպանիչ հանդերձանքներ, հետևե՛ք անվտանգության կանոններին և օգտվե՛ք անհրաժեշտ սարքավորումներից՝ վնասվածքների և վնասների հավանականությունը նվազեցնելու համար։ Պարբերաբար կազմակերպեք թրեյնինգներ, որպեսզի բոլոր աշխատակիցները հավասարապես տեղյակ լինեն պահեստամասի անվտանգության քաղաքականությունից։ Հիշեք, անվտանգությունը պետք է լինի ձեր հաջողության կարևոր չափանիշներից մեկը։ Սա նաև կօգնի պահպանել դրական հեղինակություն, քանի որ կարիք չեք ունենա զգուշորեն թաքցնել աշխատակիցների վնասվածքների մասին լուրերը։

Անվտանգության անտեսում

Շատ պահեստի ղեկավարներ անվտանգության վրա ուշադրություն չեն դարձնում մինչև որևէ պատահար տեղի չունենա։ Անկախ նրանից՝ դա լուրջ վնասվածք է, թե սարքավորման փոքր վնաս, նման դեպքերը հաճախ դառնում են ազդանշան, որ ղեկավարներն ու աշխատակիցները դադարեն անտեսել անվտանգությունը։

Անհրաժեշտ է օգտագործել պաշտպանիչ միջոցներ, պահպանել անվտանգության կանոնները և կիրառել համապատասխան սարքավորումներ՝ վնասվածքների և վնասների հավանականությունը նվազեցնելու համար։ Պետք է նաև պարբերաբար կազմակերպել վերապատրաստումներ, որպեսզի բոլոր աշխատակիցները հստակ պատկերացում ունենան անվտանգության կանոնների և պրակտիկաների մասին։

Հիշեք՝ անվտանգությունը պետք է լինի ձեր ամենակարևոր հաջողության չափանիշներից մեկը։ Սա նաև ապահովում է բրենդի դրական հեղինակություն, քանի որ ստիպված չեք լինի թաքցնել աշխատակիցների վնասվածքների մասին տեղեկությունները, որոնք կարող են առաջանալ անփութության հետևանքով։